«Լիվերպուլի» կիսապաշտպան Հարվի Էլիոթը պատմել է, որ 2019 թվականին մոտ է եղել «Ռեալի» հետ պայմանագիր կնքելուն։
«Ես մոտ էի Մադրիդ տեղափոխվելուն, բայց «Լիվերպուլի» առաջարկից հետո ես չէի մտածում «Ռեալի» մասին։ Իմ ամբողջ ընտանիքը, ինչպես և ես, «Լիվերպուլին» ենք երկրպագում, մենք իսկապես նրանցից հետաքրքրություն էինք սպասում»,- ասել է Էլիոթը «We Are Liverpool» փոդքաստում:
Էլիոթը «Լիվերպուլ» է տեղափոխվել «Ֆուլհեմից» 2019 թվականի հուլիսին։ Ընթացիկ մրցաշրջանում 20-ամյա անգլիացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 41 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։