«Չելսիի» պաշտպան Սեզար Ասպիլիկուետան արձագանքել է այն լուրերին, թե Լուիս Էնրիկեն, որի գլխավորությամբ հանդես է եկել Իսպանիայի հավաքականի կազմում, կարող է դառնալ լոնդոնցիների նոր գլխավոր մարզիչը։
«Մենք վստահում ենք նրանց, որոնք բանակցում են «Չելսիի» անունից։ Մենք հավատում ենք, որ նրանք լավագույնն են ցանկանում ակումբի համար: Տեսնենք, թե ինչ կլինի հետո։
Լուիս Էնրիկեի գլխավորությամբ ես անցկացրել եմ իմ լավագույն հանդիպումները Իսպանիայի հավաքականի կազմում»,- ասել է Ասպիլիկուետան EFE-ին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Չելսիի» ղեկավարները Էնրիկեին հրավիրել են Լոնդոն՝ բանակցությունների երկրորդ փուլի։