«Լիվերպուլի» կիսապաշտպան Տիագո Ալկանտարան այս ամռանը կարող է վերադառնալ «Բարսելոնա», հայտնում է Liverpool Echo-ն:
31-ամյա վինգերի պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսը։ Այնուամենայնիվ, հաշվի առնելով մեծաթիվ վնասվածքներն ու ֆուտբոլիստի տարիքը, քիչ հավանական է, որ «Լիվերպուլը» կխոչընդոտի հնարավոր տրանսֆերին։
Ալկանտարան կատալոնացիների սան է և հիմնական կազմում խաղացել է մինչև 2013 թվականի հուլիսը, որից հետո տեղափոխվել է «Բավարիա»։
2022/23 թթ մրցաշրջանում իսպանացին մասնակցել է 25 հանդիպման և դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ։