«Չելսիի» նախկին հարձակվող Ջանֆրանկո Ձոլան քննադատել է լոնդոնցիների տրանսֆերային քաղաքականությունը։
Հիշեցնենք, որ անցյալ ամառվանից «Չելսին» նորեկների վրա ծախսել է ավելի քան 600 միլիոն եվրո՝ ավելի շատ, քան աշխարհի ցանկացած այլ ակումբ այդ նույն ժամանակահատվածում:
«Լավ թիմ կառուցելու համար բավարար չէ որակյալ խաղացողներ գնելը: «Չելսին» դրա վառ օրինակն է: Ակումբի մոտ այս պահին գործերը լավ չեն ընթանում՝ չնայած այսքան ձեռբերումներին»,- Ձոլայի խոսքերն է մեջբերել լրագրող Սայմոն Ֆիլիպսը:
Հիշեցնենք, որ «Չելսին» ներկայումս զբաղեցնում է ԱՊԼ-ում տասնմեկերորդ հորիզոնականը: Շուտով թիմը կխաղա Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում՝ Մադրիդի «Ռեալի» դեմ։