«Լիվերպուլի» և Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը կարող է գլխավորել «Լեսթերը», հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «աղվեսները» բանակցությունների մեջ են մտել 62-ամյա մասնագետի հետ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ թիմը կգլխավորի Ջեսի Մարշը և ակումբն արդեն համաձայնեցրել է պայմանագիրը «Լիդսի» նախկին մարզիչ հետ։ Սակայն, արդյունքում, կողմերը չեն եկել վերջնական համաձայնության և բանակցություններն ավարտվել են անարդյունք։ Այսպիսով, «Լեսթերն» այժմ դիտարկում է Բենիտեսի թեկնածությունը։
Բենիտեսի վերջին աշխատավայրը եղել է «Էվերտոնը», որից նա հեռացել է նախորդ տարվա հունվարին։ Իսպանացին նախկինում գլխավորել է «Նյուքասլը», «Ռեալը», «Նապոլին», «Չելսին», «Ինտերը», «Լիվերպուլը» և «Վալենսիան»:
Ապրիլի 2-ին «Լեսթերը» հայտարարեց Բրենդան Ռոջերսին աշխատանքից հեռացնելու մասին։