Շոտլանդական «Սելթիկի» հարձակվող Կյոգո Ֆուրուհաշին կարող է կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում։
Ինչպես հաղորդում է Football Insider-ը, հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է «Քրիսթալ Փելասը»:
Աղբյուրը նշում է, որ պոտենցիալ տրանսֆերի գումարը կարող է կազմել 15 մլն ֆունտ ստերլինգ։ Ճապոնացու ներկայիս աշխատանքային պայմանագիրը «Սելթիկի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի կեսերը:
Ֆուրուհաշին ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով 22 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: Հարձակվողը «Սելթիկում» հանդես է գալիս 2021 թվականի հուլիսից և այս պահին Շոտլանդիայի առաջնության գլխավոր ռմբարկուն է։