«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Բրայթոնի» կիսապաշտպան Մոյսես Կայսեդոյով և Ալեքսիս Մակ Ալիստերով։
Կենտրոնական կիսապաշտպանի դիրքն ուժեղացնելը ակումբի առաջնային նպատակներից մեկը կլինի այս ամառ, հայտնում է The Telegraph-ը:
«Բրայթոնի» կենտրոնական կիսապաշտպանները մանչեսթերյան ակումբի առաջնային տրանսֆերային նպատակներից են: Բացի այդ, ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բրայթոնի» առաջատար Կաորո Միտոման ևս տեն Հագի տրանսֆերային ցուցակում է։
Սպասվում է, որ «Բրայթոնը» կպահանջի առնվազն 70 միլիոն ֆունտ ստեռլինգ և՛ արգենտինացու, և՛ էկվադորացու համար, իսկ Միտոմային ակումբը մտադիր չէ վաճառել և պատրասվում է նոր պայմանագիր առաջարկել ճապոնացուն։