«Արսենալի» պաշտպան Մարտին Էդեգորը մեկնաբանել է ԱՊԼ-ի 30-րդ տուրի «Լիվերպուլի» հետ ոչ-ոքին (2-2):
«Խելահեղ հանդիպում էր։ Մենք լավ սկսեցինք, մինչ նրանց առաջին գոլը մենք 40 րոպեները վերահսկում էին խաղը: Բայց նրանք կարողացան շրջել հանդիպումը։
«Լիվերպուլը» լավ պահեր ստեղծեց։ Լավ է, որ Ռեմսդեյլը մեզ օգնեց: Ափսոս, որ ավելի շատ միավորներ չվաստակեցինք, բայց պետք է բավարարվենք ունեցածով»,- Էդեգորի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը։
Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Արսենալը»՝ 30 խաղում վաստակած 73 միավորով: «Լիվերպուլը» 44 միավորով 8-րդ տեղում է։