«Բավարիայի» պաշտպան Մատեյս դե Լիխտը կիսվել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի «Մանչեսթեր Սիթիի» դեմ կայանալիք խաղի սպասելիքներով։
«Մանչեսթեր Սիթին» շատ ուժեղ թիմ է, կան շատ որակյալ խաղացողներ։ Առաջիկա խաղում կարևոր կլինի ամեն ինչ միասին անել՝ այսպես պաշտպանվեցինք ՊՍԺ-ի դեմ, Մբապեի, Մեսսիի և Նեյմարի դեմ։ Նման խաղացողների դեմ միշտ դժվար է հաղթել։ Բայց եթե մենք խելացի խաղանք և միասին գործենք, ապա ամեն ինչ հնարավոր է։ Ես սիրում եմ խաղալ երեկոյան՝ պատրաստվելու համար մի ամբողջ օր կա։ Օրվա ընթացքում ես փորձում եմ հանգստանալ, քանի որ երեկոյան պետք է ամբողջ ուժդ ներդնես լավ հանդիպում անցկացնելու համար»,- դե Լիխտի խոսքերն է մեջբերում Bayern & Germany-ն։
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի «Մանչեսթեր Սիթի» — «Բավարիա» առաջին հանդիպումը կանցկացվի Անգլիայում ապրիլի 11-ին։
























































