«Բավարիան» չի ցանկանում 100 միլիոն եվրո վճարել «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնի համար։ Այս մասին հայտնում է goal.com-ը:
Դա կարող է օգնել «Մանչեսթեր Յունայթեդին», որը նույնպես պայքարում է խաղացողի համար, ում պայմանագիրը ներկայիս ակումբի հետ ավարտվում է 2024 թվականին:
Այս մրցաշրջանում 29-ամյա անգլիացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 41 հանդիպում՝ դառնալով 25 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: