«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ասել է, որ հարձակվող Էրլինգ Հոլանդը շատ ավելի լավ է տրամադրված լինում խաղերի ժամանակ, քան Լիոնել Մեսսին՝ Գվարդիոլայի գլխավորությամբ «Բարսելոնայում» աշխատելու ժամանակ։
«Ի տարբերություն Մեսսիի՝ Հոլանդը միշտ ուրախ է, միշտ ժպտում է։ Մեսսին երկու գոլ է խփում, բայց երրորդը բաց է թողնում ու հիասթափվում:
Էրլինգը միշտ աներևակայելի դրական է տրամադրված: Նույնիսկ մրցաշրջանի սկզբում ունեցած վատ ժամանակահատվածում, երբ մարդիկ ասում էին, որ նա չի կարողանա հարմարվել, Հոլանդը լայն ժպիտով եկավ մարզման և ողջունեց բոլորին։
Նա մեծ ներդրում ունի թիմում, և ոչ միայն խաղադաշտում»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Goal-ը։
























































