«Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն պատրաստ է մրցաշրջանի ավարտից հետո վերադառնալ «Չելսի», սակայն պայմանով, որ ակումբը կգլխավորի Անտոնիո Կոնտեն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ լոնդոնցիները ցանկանում են նոր մասնագետի հրավիրել գլխավոր մարզչի պաշտոնին՝ Գրեհեմ Փոթերի հեռանալուց հետո։ Թիմը ներկայումս ժամանակավոր մարզում է Ֆրենկ Լեմպարդը։
Լուկակուն «Ինտերում» խաղում է վարձավճարով, նրա տրանսֆերային իրավունքները պատկանում են «Չելսիին»:
2021 թվականի ամռանը բելգիացին 113 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց լոնդոնյան ակումբ, սակայն առաջին մրցաշրջանում չկարողացավ արդարացնել սպասելիքները։ Ֆուտբոլիստը Կոնտեի գլխավորությամբ հանդես է եկել «Ինտերում»:
























































