«Տոտենհեմի» հարձակվող Սոն Հին Մինը մեկնաբանել է իր 100-րդ գոլը Պրեմիեր լիգայի 30-րդ տուրում «Բրայթոնի» դեմ խաղում (2-1):
«Դա այն էր, ինչի մասին ես երազում էի: Սա զարմանալի ձեռքբերում է, որին ես չէի կարող հասնել առանց իմ թիմակիցների։ Պրեմիեր լիգայում 100 գոլ խփելը հիանալի է։ Ես շատ զգացված էի, քանի որ վերջին մի քանի շաբաթվա ընթացքում մի քանի դժվար պահեր ունեցա: Պապս վերջերս մահացավ, և դա հեշտ չէր։ Ես ուզում եմ այս գոլը նվիրել նրան»,- Սոնի խոսքերն է մեջբերում BBC-ն։
Նա նաև խոսել է առաջին ասիացի ֆուտբոլիստը լինելու մասին, ով Պրեմիեր լիգայում 100 գոլ է խփել։
«Հուսով եմ, որ բոլոր ասիացի խաղացողները, հատկապես Հարավային Կորեայում, կնայեն այս նվաճմանը և կհավատան, որ նրանք նույնպես կարող են դա կրկնել: Ես մեծ պատասխանատվություն եմ ստանձնում՝ լավ օրինակ լինել երիտասարդ տղաներին օգնելու համար: Ուզում եմ, որ նրանք հավատան, որ ասիացի ֆուտբոլիստները կարող են զարմանալի արդյունքների հասնել Պրեմիեր լիգայում»:
Մինչ այժմ Սոն Հին Մինը «Տոտենհեմի» կազմում բոլոր մրցաշարերում խփել է 142 գոլ և 7-րդն է ռմբարկուների ցուցակում։ Ջերմեյն Դեֆոյին (143) հավասարվելու համար նրան պետք է ևս մեկ գոլ: