Անգլիայի առաջնության երեսուներորդ տուրում «Տոտենհեմը» հաղթեց «Բրայթոնին», իսկ այս խաղում առաջին գոլը խփեց Սոն Հին Մինը, ով դարձավ առաջին ասիացի խաղացողը, ով Պրեմիեր լիգայում հասավ 100 գոլի ցուցանիշին։
Խաղից հետո «Տոտենհեմի» ժամանակավոր մարզիչ Քրիստիան Ստելինին ասել է, որ թիմը գոլը տոնել է Սոնի հետ հանդերձարանում:
«Այո, հիանալի գոլ էր։ Նման գոլերն էլ ավելի մեծ ինքնավստահություն են հաղորդում Սոնիին։ Ես ուրախ եմ նրա համար: Իհարկե, մենք ամբողջ թիմով հանդերձարանում տոնեցինք նրա 100-րդ գոլը Պրեմիեր լիգայում»,- Ստելինիի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը։
«Տոտենհեմը» Պրեմիեր լիգայի հաջորդ տուրում կհանդիպի «Բորնմուտին»։