Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ կամային հաղթանակ տարավ «Էվերտոնի» նկատմամբ (2-0):
Տանտերերի երկրորդ գոլի հեղինակը հարձակվող Անտոնի Մարսիալն էր, ով խաղադաշտ է վերադարձել վնասվածքից հետո։
27-ամյա ֆրանսիացու համար այս գոլը 86-րդն էր «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում 286 խաղում։ Այս ցուցանիշով նա առաջ է անցել Դեյվիդ Բեքհեմից (85 գոլ) և ակումբի պատմության մեջ 14-րդ տեղն է զբաղեցրել։
Ուեյն Ռունին «Մանչեսթեր Յունայթեդի» պատմության լավագույն ռմբարկուն է՝ 253 գոլով:
























































