«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն ԱՊԼ-ի 30-րդ տուրի «Սաութհեմփթոնի» հետ խաղում գոլային փոխանցման հեղինակ է դարձել։
Սա բելգիացու համար դարձավ 100-րդ գոլային փոխանցումը Պրեմիեր լիգայում։
Դե Բրույնեն լիգայի պատմության մեջ հինգերորդ խաղացողն է, ով հասել է այս նշաձողին: Նա միացավ Ռայան Գիգզին (162), Սեսկ Ֆաբրեգասին (111), Ուեյն Ռունիին (103) և Ֆրենկ Լեմպարդին (102):
Այս ցուցանիշին հասնելու համար Դե Բրույնեից պահանջվել է ամենաքիչ թվով հանդիպումները` 237: Ֆաբրեգասին 100 գոլային փոխանցում կատարելու համար անհրաժեշտ էր 293 հանդիպում, Գիգզին` 367, Ռունիին` 445, Լեմպարդին` 559:
























































