«Մանչեսթեր Սիթիի» խաղացող Կևին դե Բրույնեն գնահատել է Էրլինգ Հոլանդի խաղը Պրեմիեր լիգայի «Սաութհեմփթոնի» հետ խաղում (4-1):
«Նրա երկրորդ գոլը պարզապես գլուխգործոց է: Երդվում եմ, որ կհայտնվեի հիվանդանոցում, եթե փորձեի կրկնել Հոլանդի հարվածը։ Հոլանդը ուրախ է մեր թիմում լինելու համար, մենք պահեր ենք ստեղծում նրա համար, և նա ամեն ինչ ճիշտ է անում»,- դե Բրույնեի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը։
Այդ խաղում նորվեգացին դուբլի հեղինակ դարձավ։
«Մանչեսթեր Սիթին» 67 միավորով երկրորդն է Պրեմիեր լիգայում։ «Սաութհեմփթոնը» 23 միավորով 20-րդ տեղում է:
























































