ԱՊԼ 30-րդ տուրում «Չելսին» հյուրընկալվել էր «Վուլվզին» և նվազագույն հաշվով պարտություն կրեց:
Հանդիպման միակ գոլը հեղինակեց Մաթեուս Նունյեսը 31-րդ րոպեին:
Այս խաղից հետո «Չելսին» 39 միավորով 11-րդ տեղում է, իսկ «Վուլվզը» 31 միավորով՝ 12-րդ:
Զուգահեռաբար ընթացող խաղում «Նյուքասլը» հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթեց «Բրենթֆորդին» և 56 միավորով 3-րդն է մրցաշարային աղյուսակում:
Իսկ «Տոտենհեմը» տանը տասը հոգով 2-1 հաշվով հաղթեց «Բրայթոնին»:
Աչքի ընկան Սոն Հին Մինը և Հարի Քեյնը;
Լոնդոնցիները 53 միավորով 5-րդն են: