ՄՅՈՒ-ի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը թիմի ֆուտբոլիստ Մարկուս Ռեշֆորդի վնասվածքի համար մեղադրում է խիտ օրացույցին։
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողը վնասվածք է ստացել «Էվերթոնի» հետ այսօրվա խաղի երկրորդ խաղակեսում և կաղացել խաղադաշտը լքելիս:
«Սա նորից կապված է օրացույցի հետ. չի կարող այնպես լինել, որ 6 օրում 3 հանդիպում ես խաղում: Մենք պետք է պաշտպանենք մեր խաղացողներին»,- մարզչի խոսքերն է փոխանցում utdresport-ը։
























































