«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Փոլ Սքոուլզը հայտարարել է, որ հարձակվող Հարի Քեյնը երջանիկ է «Տոտենհեմում» և չի հեռանա թիմից։
«Կարծում եմ՝ գոլերը խնդիր են «Յունայթեդի» համար, նրանք շատ հետ են «Սիթիից» և «Արսենալից»: Այստեղ ամեն ինչ պարզ է։ Կարծում եմ՝ Հարրին երջանիկ է այնտեղ, որտեղ գտնվում է: Եթե նա ինչ-որ տեղ գնալու լիներ, երկու տարի առաջ կտեղափոխվեր «Մանչեսթեր Սիթի»։
Նա ֆանտաստիկ խաղացող կլիներ մի թիմի համար, որը երաշխավորում է 25 գոլ, բայց նրա համար շատ դժվար է 30 տարեկանում որևէ տեղ տեղափոխվեր:
Սա ռիսկ է նաև «Մանչեսթեր Յունայթեդի» համար. եթե խաղադրույք կատարես Հարի Քեյնի տրանսֆերի վրա, իսկ Դանիել Լևին հանկարծ հիմարություններ անել, դուք կմնաք առանց որևէ բանի», — Սքոուլզի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը:
























































