Անգլիայի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի խաղում կհանդիպեն «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Էվերթոնը»։ Թիմերը կխաղան Մանչեսթերի (Անգլիա) «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 15։30-ին:
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը իր թիմի մեկնարկային կազմում դուրս կգա խաղադաշտ։ Այսպիսով, նա կանցկացնի իր 350-րդ հանդիպումը «կարմիր սատանաների» կազմում։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Մանչեսթեր Յունայթեդը» չորրորդն է Պրեմիեր լիգայի 2022/2023 մրցաշրջանի մրցաշարային աղյուսակում։ Թիմը 28 խաղից հետո վաստակել է 53 միավոր։ «Էվերթոնը» 29 խաղից 27 միավորով 16-րդ տեղում է։ «Արսենալը» առաջատարն է՝ 72 միավորով:
























































