«Չելսիի» կիսապաշտպան Մատեո Կովաչիչը մեկնաբանել է Գրեհեմ Փոթերի հեռացումը լոնդոնյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից։
«Դուք պետք է ազնիվ լինեք ինքներդ ձեզ հետ: Ի վերջո, ավելի հեշտ է մարզչին հեռացնել, քան 30 խաղացողի: Պատասխանատվությունը նաև մեզ վրա Է։ Պետք է ավելի լավ հանդես գալ։
Մենք ճանաչում ենք Լեմպարդին, նա մեր մարզիչն էր։ Այն, որ նա վերադարձել է, լավ նորություն է: Նա կփորձի փոխել մեր մրցաշրջանը, որն այդքան էլ լավ չի ընթանում։
Մենք կարճ հանդիպում ունեցանք Լեմպարդի հետ։ Նա բացատրեց, թե ինչ է ակնկալում մեզանից։ Առջևում երկու հիանալի խաղ կա «Ռեալի» հետ, ուստի մրցաշրջանը լավ ավարտելու հնարավորությունը դեռ կա, մենք պետք է օգտագործենք այն»,- Կովաչիչի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։
Հիշեցնենք, որ Փոթերի հեռացումից հետո Ֆրենկ Լեմպարդը դարձավ «Չելսիի» գլխավոր մարզիչը։
























































