Միդլսբրոյի «Ռիվերսայդ» մարզադաշտում երեկ կայացել է Անգլիայի ուժեղագույն երկրորդ դիվիզիոնի՝ Չեմպիոնշիփի 40-րդ տուրի հանդիպումը, որում միմյանց հետ մրցել են «Միդլսբրոն» ու «Բարնլին»։ Հանդիպումն ավարտվել է հյուրերի հաղթանակով՝ 2-1 հաշվով:
Հանդիպման հաշիվը բացվել է 12-րդ րոպեին. Ջոշ Բրաունհիլի փոխանցումից հետ գոլի հեղինակ է դարձել Էշլի Բարնսը։ «Միդլսբրոն» երկրորդ խաղակեսի սկզբում հավասարեցրել է հաշիվը՝ 11 մետրանոցից կատարած հարվածով։ Չուբա Ակպոմն է դարձել պատասխան գոլի հեղինակը։ «Բարնլիին» հաղթանակ է պարգևել Քոնոր Ռոբերթսի՝ 66-րդ րոպեին կատարած դիպուկ հարվածը։
«Բարնլին» Չեմպիոնշիփի 39 խաղում վաստակել է 87 միավոր և մրցաշարի ավարտից 7 տուր առաջ երաշխավորել է իր տեղը Անգլիայի Պրեմիեր լիգայում։ Նշենք՝ «Բարնլին» գլխավորում է Բելգիայի հավաքականի և «Մանչեսթեր Սիթիի» նախկին ֆուտբոլիստ Վենսան Կոմպանին։
























































