«Չելսիի» հարձակվող Պյեռ-Էմերիկ Օբամեյանգը, որը հազվադեպ է հայտնվում իր թիմի կազմում, չի կորցրել մրցաշրջանի ավարտից հետո «Բարսելոնա» վերադառնալու հույսը։ Այս մասին Twitter-ում հայտնել է լրագրող Լյուիս Միգելսանցը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ գաբոնցի հարձակվողը պատրաստ է ամենաչնչին աշխատավարձը ստանալ իսպանական թիմում այնտեղ խաղալու համար։ Օբամեյանգը վստահ է, որ կկարողանա օպտիմալ մարզավիճակ ձեռք բերել «Բարսելոնայում» և առաջնահերթություն է տալիս այս թիմին՝ չնայած այլ ակումբների հնարավոր հետաքրքրությանը: Միաժամանակ Պյեռ-Էմերիկը պատրաստ է խզել պայմանագիրը «Չելսիի» հետ։
33-ամյա Օբամեյանգը «Բարսելոնայում» խաղացել է 2022 թվականի հունվարից սեպտեմբեր ամիսներին։