Կարլո Անչելոտին կարող է հեռացվել «Ռեալից», եթե այս մրցաշրջանում մադրիդյան ակումբի հետ չհաղթի Չեմպիոնների լիգան։
Եթե իտալացի մասնագետը հեռանա Մադրիդի «Ռեալից», ապա իտալացուն մարզիչ նշանակելու տարբերակը կդիտարկի «Չելսին», որը հաջորդ մրցաշրջանի համար նոր մարզիչ է փնտրում։
Հատկանշական է, որ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում Մադրիդի «Ռեալը» կխաղա «Չելսիի» հետ, իսկ Անչելոտին արդեն մարզել է «կապտանռնագույններին» 2009-ից 2011 թվականներին։
























































