Մյունխենի «Բավարիան» լրջորեն աշխատում է առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում նոր կենտրոնական հարձակվողի ձեռքբերելու ուղղությամբ։ Այս մասին հայտնում է AZ գերմանական պարբերականը։
Աղբյուրի համաձայն՝ «Բավարիան» հետաքրքրված է «Այնտրախտի» հարձակվող Ռանդալ Կոլո Մուանիի և «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնի գլխավորությամբ։ Երկու ֆուտբոլիստներն կողմ են մյունխենյան ակումբ հնարավոր տեղափոխությանը, սակայն նրանց տրանսֆերը կարող է թանկ արժենալ մյունխենյան ակումբի համար: «Բավարիան» իր պատմության մեջ առաջին անգամ կարող է 100 միլիոն եվրո ծախսել՝ մեկ խաղացող ձեռք բերելու համար։
Այժմ «Բավարիայի» հիմնական կենտրոնական հարձակվողը 34-ամյա Էրիկ Չուպո-Մոտինգն է։
24-ամյա ֆրանսիացի հարձակվող Կոլո Մուանին Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» կազմում ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 37 խաղում դարձել է 19 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ: 29-ամյա անգլիացի Հարի Քեյնը «Տոտենհեմի» կազմում անցկացրած 40 խաղում դարձել է 24 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
























































