«Չելսիի» կիսապաշտպան Կայ Հավերցը մեկնաբանել է այն լուրերը, թե «Բավարիան» հետաքրքրված է իրենով։
«Ես երկու տարվա պայմանագիր ունեմ «Չելսիի» հետ։ Չեմ ցանկանում երկու-երեք տարին մեկ այլ ակումբ տեղափոխվել։ Ես բավականին հարմարավետ եմ զգում Լոնդոնում: Ինձ դուր է գալիս «Չելսին» և թիմի երկրպագուները»,- մեջբերում է Հավերցի խոսքերը Goal.com-ը։
23-ամյա հարձակվողը լոնդոնյան թիմում է հանդես գալիս 2020 թվականից:
























































