Եվրո-2024-ի ընտրական փուլի առաջին տուրում Պորտուգալիայի հավաքականը 4։0 հաշվով հաղթեց Լիխտենշտեյնին։ Տանտերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Կրիշտիանու Ռոնալդուն, մեկական անգամ աչքի ընկան Բերնարդու Սիլվան և Ժոաու Կանսելուն։
J խմբի մյուս խաղերում Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականը 3։0 հաշվով հաղթեց Իսլանդիային, իսկ Սլովակիան տանը 0։0 հաշվով ոչ-ոքի խաղաց Լյուքսեմբուրգի հետ։
H խմբում Դանիան սեփական հարկի տակ 3։1 հաշվով հաղթեց Ֆինլանդիային։ Դանիացիների կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ «Ատալանտայի» 20-ամյա հարձակվող Ռասմուս Հոյլունդը։
Անգլիան մնալով 10 հոգով, կարողացավ պահպանել հաղթական հաշիվն Իտալիայի հետ խաղում