Եվրո-2024-ի ընտրական փուլի առաջին տուրում Անգլիայի հավաքականը, որն ընդգրկված է C խմբում, հյուրընկալվել էր Իտալիային։ Հանդիպումն ավարտվեց Անգլիայի հավաքականի հաղթանակով՝ 2։1 հաշվով։
Առաջին խաղակեսում հյուրերից հաշիվը բացեց Դեկլան Ռայսը։ 44-րդ րոպեին Հարի Քեյնը հստակ իրացրեց 11 մետրանոց հարվածն ու կրկնապատկեց իր թիմի առավելությունը։
56-րդ րոպեին տանտերերի կազմում գոլի հեղինակ դարձավ Մատեո Ռետեգին։
78-րդ և 80-րդ րոպեներին անգլիացիների պաշտպան Լյուկ Շոուն 2 դեղին ստացավ և հեռացվեց խաղադաշտից։