«Բավարիայի» դարպասապահ Յան Զոմերը կատարել է մյունխենցիների պաշտպան Մատեյս դե Լիխտին տված խոստումը։
Ավելի վաղ Զոմերը հայտնել էր, որ հոլանդացուն մեկ բեռնատար շվեյցարական շոկոլադ կտա՝ ֆրանսիական ՊՍԺ-ի հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում (2:0) վերահաս գոլից փրկելու համար։ Դարպասապահը առաջին խաղակեսում սխալվեց և գնդակը մոտ էր դատարկ դարպասում հայտնվելուն, սակայն դե Լիխտը կարողացավ փրկել իր թիմին վերահաս գոլից։
Ըստ Bayern & Germany-ի, դարպասապահը 700 կգ շվեյցարական շոկոլադե սալիկներով բեռնատար է ուղարկել Մյունխեն:
Արդյունքում շոկոլադն ուղարկվել է բարեգործական կազմակերպություններից մեկի Մյունխենի մասնաճյուղ, որը սնունդ է բաժանում անապահով ընտանիքներին։