«Մերսեդեսի» ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը, ում պայմանագիրը թիմի հետ ավարտվում է այս տարի, մտածում է «Ֆերարի» տեղափոխվելու մասին, հայտնում է Sky Sports-ը:
Հեմիլթոնը, ըստ աղբյուրի, դժգոհ է այն փաստից, որ «Մերսեդեսը» չկարողացավ ստեղծել այնպիսի բոլիդ, որով երկու տարվա ընթացքում կարող էր լրջորեն հավակնել չեմպիոնության։
Հնարավոր է, որ մրցաշրջանի ավարտից հետո բրիտանացին փոխի թիմը։
Այնուամենայնիվ, նշվում է, որ «Ֆերարիի» համար հեշտ չի լինի պայմանագիր կնքել Հեմիլթոնի հետ, քանի որ Շարլ Լեկլերն ու Կառլոս Սայնսը պայմանագրերով կապված են թիմի հետ մինչև 2024 թվականի ավարտը: