Եվրոպա լիգայի խմբային փուլի առաջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ 4։1 հաշվով հաղթեց «Բետիսին»։
Հանդիպման հաշիվը 6-րդ րոպեին բացեց տանտերերի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը։ 32-րդ րոպեին հյուրերի կազմում հաշիվը հավասարեցրեց Այոզե Պերեսը։
2-րդ խաղակեսի մեկնարկում ՄՅՈւ-ին առաջ մղեց Անտոնին։ 58-րդ րոպեին Բրունու Ֆերնանդեշը հաշիվը դարձրեց 3։1։ Խաղավարտից 6 րոպե առաջ դաշտի տերերի կազմում գոլի հեղինակ դարձավ Վաութ Վեգհորսթը։
Մյուս խաղերում «Յուվենտուսը» Անխել Դի Մարիայի միակ գոլի շնորհիվ հաղթեց «Ֆրայբուրգին»։
«Սևիլյան» տանը 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Ֆեներբահչեի» դարպասը, իսկ «Շախտյորն» ու «Ռենը» հաղթողին չպարզեցին (1:1):
Պատասխան հանդիպումները կկայանան մարտի 16-ին։