Իտալական «Նապոլիի» նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմհենը մեկնաբանել է Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբների կողմից իր նկատմամբ հետաքրքրությունը՝ ասելով, որ իր բոլոր մտքերը կենտրոնացած են նեապոլիտանական թիմում ընթացիկ մրցաշրջանի վրա։
«Պրեմիեր լիգա՞։ Կարծում եմ՝ յուրաքանչյուր խաղացող ցանկանում է հասնել այնտեղ։ Ով գիտի, թե ինչ կարող է լինել մի օր։
Բայց հենց հիմա կարող եմ վստահեցնել, որ մտքովս անգամ չի անցել։ Դա ինձ կշեղեր հրաշալի մրցաշրջանից։ Իմ մտքերը միայն Նեապոլի ու «Նապոլիի» հետ են։ Այսքանը»,- Օսիմհենի խոսքերն է մեջբերում Corriere della Sera-ն։