Պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն, ամենայն հավանականությամբ, կհեռանա «Ռոմայից», եթե թիմը չկարողանա Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճել:
«Ռոման» այժմ 5-րդն է Ա Սերիայում՝ մեկ միավորով ետ մնալով չորրորդ տեղում գտնվող «Լացիոյից»:
Ինչպես հաղորդում է La Gazzetta dello Sport-ը, Մոուրինյոն, ամենայն հավանականությամբ, ամռանը կհեռանա «Ռոմայից», եթե թիմը չկարողանա տեղ գտնել լավագույն քառյակում և հաջորդ մրցաշրջանում չմասնակցի Չեմպիոնների լիգային:
«Ռոմայի» հետ պորտուգալացու գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։
Մարտի 5-ին «Ռոման» սեփական հարկի տակ կխաղա «Յուվենտուսի» հետ Ա Սերիայի 25-րդ տուրի խաղում, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23:45-ին։