«Ռոմայի» հարձակվող Պաուլո Դիբալան մեկնաբանել է Եվրոպա լիգայի պատասխան խաղում «Զալցբուրգի» նկատմամբ տարած հաղթանակը (2:0).
«Դժվար հանդիպում էր, բայց մենք խաղացինք այնպես, կարծես մեզ համար եզրափակիչ լիներ: Մենք անհավանական խաղ ցուցադրեցինք, ցույց տվեցինք ցանկություն և բնավորություն», — Դիբալայի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: