Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի պատասխան խաղում «Յուվենտուսը» հյուրընկալվել էր «Նանտին» և 3 անպատասխան գնդակ ուղարկեց նրա դարպասը:
Հեթ-տրիկի հեղինակ դարձավ Անխել Դի Մարիան (5‘, 20‘, 78‘):
Հարկ է նշել, որ «Նանտը» 18-րդ րոպեից խաղում էր 10 հոգով:
Հիշեցնենք, որ թիմերի միջև առաջին խաղն ավարտվել էր 1-1 հաշվով։
Միաժամանակ ընթացող մյուս խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները․
«Միտյուլանդ»-«Սպորտինգ»⬆️՝ 0-4 (1-ին խաղը՝ 1-1)
«Մոնակո»-«Բայեր»՝⬆️ 2-3, տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ. 11 մ-ով՝ 2-4 (1-ին խաղը՝ 3-2)
ՊՍՎ-«Սևիլյա»⬆️՝ 2-0 (1-ին խաղը՝ 0-3):