«Մանչեսթեր Յունայթեդի» հետ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչի պատասխան խաղի նախօրեին «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին կիսվել է մրցակցի մասին իր կարծիքով։
«Մեզ շատ բարդ հանդիպում է սպասվում։ «Մանչեսթեր Յունայթեդը» Եվրոպայի լավագույն թիմերից մեկն է։ Սա վերջին տարիների լավագույն «Յունայթեդն» է։ Մենք պետք է ցույց տանք մեր անհատականությունը։
Եվրոպա լիգա՞, թե՞ Պրիմերա։ Ես ոչ մեկից չեմ կարող հրաժարվել։ Մենք «Բարսելոնան» ենք և այստեղ նրա համար չենք, որ ընտրենք։ Եվրոպայի լիգայից դուրս մնալը շատ մեծ հիասթափություն կլինի։ Տեսնենք, թե արդյոք «Բարսելոնան» փոխվել է վերջին խաղից հետո, և արդյոք մենք կարող ենք հաղթահարել առաջադրանքը: Բայց ես դժվարանում եմ ասել՝ կարող ենք դա անել, թե ոչ»,- Չավիի խոսքերն է փոխանցում Marca-ն։
Հիշեցնենք, որ Իսպանիայում կայացած առաջին խաղում թիմերը ոչ-ոքի խաղացին՝ 2:2: