«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ռաֆայել Վարանը կիսվել է Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի «Բարսելոնայի» հետ առաջին խաղի (2:2) մասին իր կարծիքով, ինչպես նաև խոսել թիմերի միջև առաջիկա պատասխան խաղի մասին։
«Կարծում եմ, որ «Բարսելոնայի» դեմ առաջին խաղը շատ լավն էր, ամենաբարձր մակարդակով, երկու հարձակողական թիմեր, ովքեր ցանկանում են ճնշել ամբողջ խաղադաշտը: Մենք մեզ համար լավ արդյունքի ենք հասել։ Ակնհայտ է, որ առաջին խաղակեսում կարող էինք ավելի շատ գոլեր խփել, բայց ընդհանուր առմամբ բնավորություն ու անհատականություն ցուցաբերեցինք, ինչը շատ կարևոր է։
Երկրորդ խաղում մենք գիտենք, թե ինչպես ենք ուզում խաղալ՝ համբերատար, կարգապահությամբ և հավատով: Կարծում եմ՝ մենք լավ թիմ ունենք և պատրաստ ենք այս մարտահրավերին»,- ֆրանսիացի պաշտպանի խոսքերն է մեջբերում «կարմիր սատանաների» պաշտոնական կայքը։
Թիմերի պատասխան խաղը կկայանա փետրվարի 23-ին: