«Նանտի» գլխավոր մարզիչ Անտուան Կոմբուարեն խոսել է Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆի՝ «Յուվենտուսի» դեմ պատասխան խաղի մասին։
«Վաղը մեծ խաղ է՝ հատկապես «Յուվենտուսի», ոչ թե մեզ համար: Որովհետև եթե «Յուվեն» պարտվի մեզ, նրանք ծիծաղելի տեսք կունենան, մինչդեռ մենք կպայքարենք Լիգա 1-ում գոյատևման համար և կխաղանք Ֆրանսիայի գավաթի քառորդ եզրափակիչում՝ «Լանսի» դեմ»,- Կոմբուարեի խոսքն է մեջբերել Instant Foot-ը։
«Նանտ»-«Յուվենտուս» պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 23-ին Ֆրանսիայի «Ստադ Բոժուար» մարզադաշտում: Սկիզբը՝ Երևանի ժամանակով 21։45-ին։