Կատալոնական «Բարսելոնայի» մարզչական շտաբը կազմել է թիմի հայտացուցակը «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչի պատասխան խաղի համար։
Ինչպես տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը, այս ցուցակում ընդգրկվել է կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը, ով ապաքինվել է վնասվածքից։
«Մանչեսթեր Յունայթեդ»-«Բարսելոնա» պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 23-ին «Օլդ Թրաֆորդում»: Մեկնարկային սուլիչը կհնչի Երևանի ժամանակով 00:00-ին:
Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ Կամպ Նոուում կայացած առաջին խաղում գրանցվել էր ոչ-ոքի՝ 2-2։