Էրիկ տեն Հագը խոսել է Եվրոպա լիգայի «Բարսելոնա» — «Մանչեսթեր Յունայթեդ» առաջիկա հանդիպման մասին։
Փետրվարի 16-ին «Մանչեսթեր Յունայթեդը» ոչ-ոքի խաղաց «Բարսայի» հետ (2-2) Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ փուլի արտագնա խաղում։ Պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 23-ին «Օլդ Թրաֆորդում»:
«Կարծում եմ, որ մենք լավ խաղացինք հինգշաբթի օրը: Կարծում եմ՝ այս հանդիպումը հաճելի էր դիտել։ Ես հաճույք ստացա այդ խաղից։ Իմ թիմը շատ լավ խաղաց։
Մենք արդյունքի ենք հասել, հաջորդ շաբաթ պետք է ևս մեկ լավ հանդիպում անցկացնենք։ Ամեն ինչ պետք է որոշվի «Օլդ Թրաֆորդում»։ Դա ակնհայտ է․․․ բայց նախ պետք է կենտրոնանալ «Լեսթերի» դեմ հանդիպման վրա»,- մեջբերում է մարզչին ՄՅՈՒ-ի մամուլի ծառայությունը։