«Յուվենտուսի» վինգեր Անխել Դի Մարիան ասել է, որ պայմանագրի երկարաձգման շուրջ չի խոսել ակումբի ղեկավարության հետ։
«Ես նախասիրություններ չունեմ։ Երջանիկ եմ այստեղ։ Ակումբը որոշակի խնդիրներ ունի, վերջին ժամանակներս պայմանագրի երկարաձգման մասին խոսակցությունները շատ չեն։ Ես չեմ շփվել ո՛չ «Յուվենտուսի», ո՛չ այլ ակումբների հետ։
Փորձում եմ մտածել միայն այն մասին, որ խաղամ ու յուրաքանչյուր խաղում ապացուցեմ իմ արժեքը, իսկ հետո տեսնենք, թե ինչ կլինի»,- Դի Մարիայի խոսքերն է փոխանցում ESPN-ն։
Դի Մարիայի պայմանագիրն թուրինյան ակումբի հետ ավարտվում է 2023-ի հունիսին։