«Ատալանտայի» դարպասապահ Մարկո Սպորտիելոն ամռանը կմիանա «Միլանին» ազատ գործակալի կարգավիճակով: Այս մասին հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Նշվում է, որ «ռոսոներիները» հետաքրքրված են 30-ամյա իտալացու տեղափոխությամբ:
Հաղորդվում է, որ «Միլանից», ամենայն հավանականությամբ, կհեռանա թիմի Չիպրիան Տատառուշանուն։ Փետրվարին ռումինացի դարպասապահը դառնում է 37 տարեկան, և դա պատճառներից մեկն է, որ ակումբը հետաքրքրված է Սպորտիելոյի ծառայություններով։
Ընթացիկ մրցաշրջանում Մարկո Սպորտիելոն «Ատալանտայի» կազմում անցկացրել է 7 հանդիպում Ա Սերիայում։