Եվրոպա լիգայի գավաթի խաղարկությունում հայտնի է 1/8 եզրափակչի առաջին մասնակցի անունը:
1/16 եզրափակչի պատասխանում խաղում շոտլանդական «Ռեյնջերսը» 1-0 հաշվով հաղթեց «Բրագային» ու դուրս եկավ 1/8 եզրափակիչ: Պատասխան խաղի միակ ու հաղթական գնդակը 61-րդ րոպեին խփեց Ռայան Քենթը: Առաջին խաղում «Ռեյնջերսը» 3-2 հաշվով տնային հաղթանակ էր տոնել: