Փետրվարի 26-ին նախապատրաստական շրջանի ստուգողական վերջին հանդիպումն է անցկացրել «Ուրարտուն»։ Սեփական մարզաբազայում Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմի ֆուտբոլիստներն ուժերը չափել են Երևանի «Ալաշկերտի» հետ ու 0:2 հաշվով պարտություն կրել:
Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:
«Ալաշկերտի» կազմում հաշիվը հանդիպման 6-րդ րոպեին բացել է Պապ Կամարան, իսկ երկրորդ խաղակեսի 70-րդ րոպեին Ալեքսանդր Գլիշիչը կրկնապատկել է իր թիմի առավելությունը՝ 2-0։
Հավելենք որ արդեն մարտի 2-ին «Ուրարտուն» կանցկացնի տարվա առաջին պաշտոնական հանդիպումը:
Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 16-րդ տուրի շրջանակում «Ուրարտուն» սեփական հարկի տակ կընդունի «Լոռիին»։ Խաղը կմեկնարկի 17։00-ին։
Իսկ «Ալաշկերտի» համար առաջնությունը կվերսկսկվի մարտի 6-ին: 17-րդ տուրի շրջանակում երևանյան թիմն Ավանի ակադեմիայի մարզադաշտում կհյուրընկալվի «Գանձասար-Կապանի» կողից: 16-րդ տուրն «Ալաշկերտը» բաց կթողնի, քանի որ պետք է մրցեր «Երևանի» հետ: