Անգլիական «Բրայթոնի» և Ճապոնիայի հավաքականի վինգեր Կաորու Միտոման դիսերտացիա է գրել դրիբլինգի մասին։ Այս մասին հայտնի է դարձել BBC-ին։
Կաորուն սովորում է համալսարանում և որոշել է իր գիտական աշխատանքը նվիրել ֆուտբոլային թեմային։ Կաորուի թեզերից մեկն այսպիսին է՝ պետք է դրիբլիգի գնալ՝ առաջ նայելով, և ոչ թե ոտքերին նայելով։ Միտոման ակտիվորեն կիրառում է իր գիտելիքները գործնականում։
Պրեմիեր լիգայում բավականաչափ շատ են ուժեղ եզրային պաշտպանները, բայց ճապոնացին այս մրցաշրջանում կարողանում է շրջանցել գրեթե բոլորին 1-ը 1-ի դեմ դիմակայությունում: Կաորուն դարձել է Անգլիայի ընթացիկ առաջնության գլխավոր բացահայտումներից մեկը՝ պարբերաբար ուրախացնելով իր թիմի երկրպագուներին իր տեխնիկայով և ֆուտբոլային ինտելեկտով։
Այժմ Միտոման Պրեմիեր լիգայի լավագույն դրիբլինգ կիրառող ֆուտբոլիստների եռյակում է․ նրա դրիբլինգ կատարելու փորձերի ընդհանուր թվի մոտ 60 տոկոսը հաջողությամբ է ավարտվում։