Բռնցքամարտի ծանր քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնին դատի են տվել բռնաբարության համար։ Այս մասին հայտնում է ABC-ն:
Նշվում է, որ կինը, որը 5 միլիոն դոլարի հայց է ներկայացրել, պնդում է, որ Թայսոնը բռնաբարել է իրեն լիմուզինում, և նա ստացել է «ֆիզիկական, հոգեբանական և էմոցիոնալ տրավմա»: Նրանք հանդիպել են Նյու Յորք նահանգի Օլբանի քաղաքում։
Հայտարարության մեջ, որի ժամանակ երդվում են, չի նշվում հարձակման ամսաթիվը, սակայն ասվում է, որ դա տեղի է ունեցել 1990-ականների սկզբին: Մոտավորապես նույն ժամանակ, երբ գեղեցկության մրցույթի մասնակից Դեզիրե Վաշինգտոնը պնդում էր, որ իրեն բռնաբարել է բռնցքամարտիկը Ինդիանապոլիսում: 1992 թվականի փետրվարին Թայսոնը դատապարտվեց Վաշինգտոնին բռնաբարելու համար և երեք տարի անցկացրեց բանտում: