Ժերար Պիկեն և Շակիրան բաժանվել են 2022 թվականի ամռան սկզբին, սակայն նրանց միջև լարված հարաբերությունները շարունակվում են։
Վերջերս կոլումբիացի երգչուհին երգ է հրապարակել, որում նա ծաղրել է իր նախկին ամուսնուն, նշելով, որ նա Ferrari-ին փոխանակել է Renault Twingo-ի հետ, իսկ Rolex-ը՝ Casio-ի հետ՝ ակնարկելով «Բարսելոնայի» նախկին պաշտպանի նոր ընկերուհուն։
35-ամյա իսպանացին պարտքի տակ չի մնացել. նա ընդգծված սկսեց կրել Casio ժամացույց և վարել նաև նույն Renault-ը։ Բայց 45-ամյա երգչուհին ավելի հեռուն է գնացել։
Ինչպես նշում է Daily Mail-ը, Շակիրան իր պատշգամբում դրել է մեծ բարձրախոս, որից անընդհատ նույն երգն է հնչում։ Հետաքրքիրն այն է, որ Շակիրայի հարևանությամբ ապրում է Պիկեի մայրը, ով այժմ պետք է լսի իր համար ոչ ամենահաճելի երգը։