Ամերիկացի հայտնի ռեփեր Էմինեմը մերժել է 8 միլիոն դոլար արժողությամբ առաջարկը՝ ելույթ ունենալ 2022 թվականին Կատարում կայանացած Ֆուտբոլի Աշխարհի առաջնությանը։
Վերջերս տված հարցազրույցում ռեփեր 50 Cent-ը բացահայտել է, որ իրեն և Էմինեմին առաջարկել են ընդհանուր առմամբ 9 միլիոն դոլար՝ ԱԱ-2022-ին ելույթ ունենալու համար:
«Սուպերբոուլի խաղային ընդմիջումից հետո ես ստացա Աշխարհի առաջնությունում ելույթ ունենալու առաջարկ և նրանք 9 միլիոն դոլար բյուջե ունեին:
Ինձ կվճարեին 1 միլիոն, Էմինեմին՝ 8 միլիոն եվրո», – մեջբերում է երգչին People-ը։