Հայ պատանի հունահռոմեական ոճի ըմբիշները օրերս Բելառուսում մասնակցել են միջազգային մրցաշարի, հայտնում է ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:
Մեր ըմբիշները նվաճել են 6 մեդալ՝ 1 ոսկե, 4 արծաթե և 1 բրոնզե:
Մրցաշարի հաղթող է դարձել 60 կգ քաշային Դավիթ Ջոթյանը, արծաթե մեդալներ են նվաճել Սասուն Կարապետյանը 51 կգ, Արմեն Սուքիասյանը 55 կգ, Սուրեն Աղաջանյանը 60 կգ և Վիգեն Նազարյանը 92 կգ:
Բրոնզե մեդալակիր է դարձել 48 կգ քաշային Հոմերոս Առաքելյանը:
Լիդայում կայացած մրցաշարին մասնակցել է 270 մարզիկ 15 երկրից: